ԱՄՆ-ի ռազմաբազաներն ամերիկացի զինծառայողների համար բանտերի են վերածվել
Իրաքի խոհրդարանի պատգամավորներից մեկն անդրադառնալով ամերիկացի զորայինների շրջանում տարածված վախի մթնոլորտին, ասել է. «Ամերիկյան ռազմաբազաներն ամերիկացի զինվորների համար վերածվել են բանտերի ու նրանք մշտապես զգոն վիճակում են»:
Քարիմ Ալյուին հավելել է. «Ամերիկյան զորուժի հետ Իրաքի անվտանգության ծառայությունների համագործակցության վերաբերյալ հայտարարությունները երևակայության արդյուքն են: Ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու վերաբերյալ օրինագիծն ընդունված է և փոփոխության ենթակա չէ»:
Նրա խոսքերով. «Իրաքը չունի ամերիկյան զորուժի կարիքը և մեր երկրի բանակն ու Ալ Հաշդ ալ Շաբի ուժերն ի վիճակի են չեզոքացնել մեր երկրի անվտանգության ու կայունության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք»:
Վերջերս ամերևիկյան ԶԼՄ-ներում հրապարակվել են լուրեր, որոնց համաձայն, Այն օլ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակումից հետո, ամերիկացի զորայինները գտնվում են վախի մթնոլորտում: ԱՄՆ-ը փորձում է կանխել հարձակման հետևանքով տուժածների առկայության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը: