Թրամփը փորձում է Իրաքից գումար բռնագանձել
Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ այդ երկրի խորհրդարանի կայացրած որոշումից հետո, Դոնալդ Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումը պայմանավորել է այդ երկրում ԱՄՆ-ի ծախսերի փոխհատուցմամբ: Նա Բաղդադից 35 միլիարդ գումար է պահանջում:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք ունի Իրաքից գումար պահանջել այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ չի պատրաստվում զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, մինչև Իրաքը չփոխհատուցի այնտեղ ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցման ծախսերը:
Առանց անդրադառնալու Իրաքում ԱՄՆ-ի շուրջ երկու տասնամյակ ոճրագործություններին,որոնք հանգեցրել են այդ երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների սպանությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրաքը կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների, եթե տեղի իշխանությունները որոշում ընդունեն ամերիկյան զորքը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին:
Իրաքի խորհրդարանը վերջերս քվեարկել է այդ երկրից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու օրինագծի օգտին: