Կանադայի արձագանքն արտասահմանյան զորուժի վերաբերյալ Իրաքի խորհրդարանի քվեարկությանը
Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Եթե Իրաքի կառավարությունը պաշտոնապես դիմի մեզ, Կանադայի զորուժը կհեռանա այդ երկրից»:
Շաբաթ օրը, Իրաքում տեղակայված Կանադայի զորակայան կատարած այցի շրջանակներում, Հարջիթ Սահհանը հայտարարել է, որ կանադացի զորայիններն Իրաքում ներկա են Բաղդադի պաշտոնական դիմումի համաձայն:
Նա հավելել է, որ իրաքցիները, ինչպես կանադացիներն, ունեն որոշումների կայացաման խորհրդարանական համակարգ, և որ եթե նրանք փոխեն իրենց կարծիքը, Կանադան կհարգի նրաննց պահանջները:
Կանադան, ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող երկու գործողություններին մասնակցելու նպատակով, մինչ այժմ Իրաք է գործուղել 500 զորային:
Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական ոճրագործությունից հետո Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ընդունեց օտարերկրյա զորուժի, այդ թվում ՝ ԱՄՆ-ի զինծառայողների հեռանալու վերաբերյալ օրինագիծը: