Ֆրանսիացի հետազոտող.«Գեներալ Սուլեյմանiի սպանությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում էր»
Ֆրանսիայի Փարի Նանթեր համալսարանի դասախոսը գեներալ Սուլեյմանի սպանությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում է բնութագրել:
Ֆրանս-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ Դոնալդ Թրամփի հանցագործություններn անթիվ են, Ֆրանսիայի Փարի Նանթեր համալսարանում ԱՄՆ-ի մասին ուսումնասիրությունների բաժնի դասախոս Պիեր Գրելենն ասել է.«Գեներալ Սուլեյմանիին սպանելը և ամերիկյան զենքերով Եմենի ժողովրդին կոտորելը, թե ներքին և միջազգային օրենքների համաձայն, չափազանց մեծ հանցագործություն է համարվում»:
2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ինքնաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: