Ֆրանսիացի հետազոտող.«Գեներալ Սուլեյմանiի սպանությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում էր»
(last modified Sun, 19 Jan 2020 07:54:34 GMT )
Հունվար 19, 2020 11:24 Asia/Tehran
  • Ֆրանսիացի հետազոտող.«Գեներալ Սուլեյմանiի սպանությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում էր»

Ֆրանսիայի Փարի Նանթեր համալսարանի դասախոսը գեներալ Սուլեյմանի սպանությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում է բնութագրել:

Ֆրանս-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ Դոնալդ Թրամփի հանցագործություններn անթիվ են, Ֆրանսիայի Փարի Նանթեր համալսարանում ԱՄՆ-ի մասին ուսումնասիրությունների բաժնի դասախոս Պիեր Գրելենն ասել է.«Գեներալ Սուլեյմանիին սպանելը և ամերիկյան զենքերով Եմենի ժողովրդին կոտորելը, թե ներքին և միջազգային օրենքների համաձայն, չափազանց մեծ հանցագործություն է համարվում»:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ինքնաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: