Մակրոնն ու Ջոնսոնը հայտարարել են, որ հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i115895-Մակրոնն_ու_Ջոնսոնը_հայտարարել_են_որ_հավատարիմ_կմնան_ՀԳՀԾ_ին
Ֆրանսիայի նախագահը և Բրիտանիայի վարչապետն, առանց անդրադառնալու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձած պարտավորությունների նկատմամբ անհավատարմությանը, վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց հանձնառությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2020 04:46 Asia/Tehran
  • Մակրոնն ու Ջոնսոնը  հայտարարել են, որ հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին

Ֆրանսիայի նախագահը և Բրիտանիայի վարչապետն, առանց անդրադառնալու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձած պարտավորությունների նկատմամբ անհավատարմությանը, վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց հանձնառությունը:

Էմանուել Մակրոնը և Բորիս Ջոնսոնը, կիրակի օրը Բեռլինում հայտարարել են, որ գործարքը պահանջում է սահմանել երկարաժամկետ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի կանել միուկային զենքին Իրանի հասանելիութունը:  

Ֆրանսիայի նախագահը և Բրիտանիայի վարչապետը նաև  համաձայնության են եկել «համագործակցել միջազգային մասշտաբով՝ առկա լարվածության համար քաղաքական լուծման տարբերակ գտնելու նպատակով»:

Հատկանշական է, որ այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ հունվարի 14-ն, եվրոպական եռյակը, հետևելով ԱՄՆ-ի պահանջներին և «Իրանի կողմից իր հանձնառությունների նվազեցմանն ուղղված պատասխան քայլով», ակտիվացրեց միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, որի լիարժեք գործադրման դեպքում, կվերականգվեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: