Մակրոնն ու Ջոնսոնը հայտարարել են, որ հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին
Ֆրանսիայի նախագահը և Բրիտանիայի վարչապետն, առանց անդրադառնալու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձած պարտավորությունների նկատմամբ անհավատարմությանը, վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց հանձնառությունը:
Էմանուել Մակրոնը և Բորիս Ջոնսոնը, կիրակի օրը Բեռլինում հայտարարել են, որ գործարքը պահանջում է սահմանել երկարաժամկետ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի կանել միուկային զենքին Իրանի հասանելիութունը:
Ֆրանսիայի նախագահը և Բրիտանիայի վարչապետը նաև համաձայնության են եկել «համագործակցել միջազգային մասշտաբով՝ առկա լարվածության համար քաղաքական լուծման տարբերակ գտնելու նպատակով»:
Հատկանշական է, որ այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ հունվարի 14-ն, եվրոպական եռյակը, հետևելով ԱՄՆ-ի պահանջներին և «Իրանի կողմից իր հանձնառությունների նվազեցմանն ուղղված պատասխան քայլով», ակտիվացրեց միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, որի լիարժեք գործադրման դեպքում, կվերականգվեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: