Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի դեմ Եվրոպայի քայլերի հետևանքների կապակցությամբ
ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու Եվրոպայի քայլի հետևանքների կապակցությամբ:
Երկուշաբթի օրը, զգուշացնելով ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու և Իրանի գործը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու Եվրոպայի հավանական քայլի հետևանքների կապակցությամբ, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Եվրոպացիները մինչև վերջ չեն հաշվարկել Իրանի գործը ՄԱԿ-ի ԱԽ փոխանցելու քայլի ավերիչ հետևանքները»:
Ռյաբկովն Իրանին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել և չհրաժարվել միջուկային զենքերի տարածումն արգելող դաշինքից:
Խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ եվրոպացիների անօրինական քայլերի մասին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը»:
Նշենք, որ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, հունվարի 14-ին Բրյուսելում հրապարակած հաղորդագրությամբ, ակտիվացրել են ՀԳՀԾ-ի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, ինչը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը: