Թրամփն ու Սալեհը քննարկել են Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i116040-Թրամփն_ու_Սալեհը_քննարկել_են_Իրաքում_ամերիկյան_զորուժի_ներկայության_հարցը
Իրաքի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 05:05 Asia/Tehran
  • Թրամփն ու Սալեհը քննարկել են Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության հարցը

Իրաքի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության հարցը:

Իրաքի պետական ռադիոհեռուստաընկերության հաղորդման համաձայն. Դոնալդ Թրամփի և Բարհամ Սալեհի հանդիպումը կայացել է չորեքշաբթի օրը՝ Դավոսի համաշխարհային ֆորումի շրջանակներում:

Իրաքյան որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ հանդիպման ընթացքում, Թրամփն ասել է, թե Վաշինգտոնն ինչպես անցյալում, շարունակելու է իր ռազմական համագործակցությունն Իրաքի հետ:

 Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան զորուժի թիվը նվազել է, հասնելով 5 հազարի:

Պատասխանելով ամերիկյան զորուժի կողմից Իրաքի շրջափակմանը վերջ տալու մասին  պահանջին, Թրամփն ասել է. «Տեսնենք, թե ինչ է հնարավոր անել»: Անդրադառնալով նավթի հարցին, որը  նա համարում է Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության հիմնական պատճառը, Թրամփն ասել է. «Մենք ասելու շատ բան ունենք և պետք է խոսենք այդ կապակցությամբ»: