Հուքը հանդուգն հայտարարություն է արել գեներալ Ղաանիի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i116068-Հուքը_հանդուգն_հայտարարություն_է_արել_գեներալ_Ղաանիի_դեմ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնի վարչակազմի ահաբեկչական բնույթն ի ցույց դնող հայտարարություն անելով, խոսել է նահատակ Ղասեմ Սուլեյմանիին փոխարինող գեներալի դեմ քայլ անելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 13:24 Asia/Tehran
  • Հուքը հանդուգն հայտարարություն է արել գեներալ Ղաանիի դեմ

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնի վարչակազմի ահաբեկչական բնույթն ի ցույց դնող հայտարարություն անելով, խոսել է նահատակ Ղասեմ Սուլեյմանիին փոխարինող գեներալի դեմ քայլ անելու մասին:

ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի դեմ գործողությունների խմբի ղեկավար Բրայան Հուքն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» թերթին այսօր  տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին փոխարինող գեներալ Էսմայիլ Ղաանին փորձի նրա ուղին շարունակել, նմանատիպ ճակատագրի կարժանանա:

Լեգենդար գեներալ Հաջ Ղասեմ Սուլեյմանին և նրա 8 աջակիցները 2020 թվականի հունվարի 3-ին նահատակվեցին  Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում  ամերիկյան ահաբեկիչ ու ագրեսոր ուժերի իրականացրած օդային հարձակման հետևանքով: