Պեկինում, կորոնավիրուստի տարածման հետևանքով, չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i116083-Պեկինում_կորոնավիրուստի_տարածման_հետևանքով_չեղարկվել_են_ամանորյա_տոնակատարությունները
Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ անհայտ կորոնավիրուսի տարածման պատճառով, Պեկինում չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2020 06:46 Asia/Tehran
  • Պեկինում, կորոնավիրուստի տարածման հետևանքով, չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները

Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ անհայտ կորոնավիրուսի տարածման պատճառով, Պեկինում չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պեկինի զբոսաշրջության և մշակույթի դեպարտամենտը հայտարարել է. «Նոր կորոնավիրուսի տարածումը վերահսկելու նպատակով, հունվարի 25-ից փետրվարի 8-ը Պեկինում չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները»:

Հիվանդության տարածման հետևանքով, որոշ երկրներ, իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են խուսափել Չինաստան այցելելուց:

Անհայտ կորոնավիրուսով Չինաստանում մինչ այժմ վարակվել է 570, մահացել 17 մարդ:

Բացի Չինաստանից, այս հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայվանում, Ճապոնիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում: