Պեկինում, կորոնավիրուստի տարածման հետևանքով, չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները
Հունվար 24, 2020 06:46 Asia/Tehran
Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ անհայտ կորոնավիրուսի տարածման պատճառով, Պեկինում չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պեկինի զբոսաշրջության և մշակույթի դեպարտամենտը հայտարարել է. «Նոր կորոնավիրուսի տարածումը վերահսկելու նպատակով, հունվարի 25-ից փետրվարի 8-ը Պեկինում չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները»:
Հիվանդության տարածման հետևանքով, որոշ երկրներ, իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են խուսափել Չինաստան այցելելուց:
Անհայտ կորոնավիրուսով Չինաստանում մինչ այժմ վարակվել է 570, մահացել 17 մարդ:
Բացի Չինաստանից, այս հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայվանում, Ճապոնիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում:
Պիտակ