ՀԳՀԾ-ի Վեճերի լուծման մեխանիզմի ժամկետը երկարաձգվել է
https://parstoday.ir/hy/news/world-i116110-ՀԳՀԾ_ի_Վեճերի_լուծման_մեխանիզմի_ժամկետը_երկարաձգվել_է
Եվրոպական կողմերի համաձայնությամբ, ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմի ժամկետը երկարաձգվել է: Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2020 18:53 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի Վեճերի լուծման մեխանիզմի ժամկետը երկարաձգվել է

Եվրոպական կողմերի համաձայնությամբ, ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմի ժամկետը երկարաձգվել է: Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ուրբաթ օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ և անդրադառնալով եվրոպական եռյակի հետ իր խորհրդակցություններին ու ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի կողմից համաձայնության պահպանման կարևորման խնդրին, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է.«Չնայած առկա տարաձայնություններին, համաձայնությունը գոյություն ունի և առկա խնդիրների խճճվածության պատճառով, վեճերի լուծման մեխանիզմի համար շատ ժամանակ է հարկավոր»:

Բորելը հավելել է.«ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պայմանավորվել են փորձագիտական մակարդակով շարունակել քննարկումները միջուկային հանձնառությունների գործադրման, ինչպես նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու համատարած հետևանքները և պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ մտահոգությունները փարատելու շուրջ»:

Բորեոլը նույնպես հայտարարել է.«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը իր հաջորդ նիստն անցկացնելու է փետրվար ամսին»:

2020թ. հունվարի 14-ին, Գերմանիայից, Բրիտանիայից ու Ֆրանսիայից կազմված եվրոպական եռյակը Բրյուսելում հանդես գալով մի հաղորդագրությամբ ակտիվացրել էր ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմը: