Չինաստանում կորոնովիրուսից մահացածների թիվը հասել է 54-ի
https://parstoday.ir/hy/news/world-i116173-Չինաստանում_կորոնովիրուսից_մահացածների_թիվը_հասել_է_54_ի
Չինաստանի իշխանությունները, կիրակի օրը հրապարակած վերջին զեկույցում, հայտարարել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 610-ի, իսկ մահացածների թիվը՝ 54-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2020 05:30 Asia/Tehran
  • Չինաստանում կորոնովիրուսից մահացածների թիվը հասել է 54-ի

Չինաստանի իշխանությունները, կիրակի օրը հրապարակած վերջին զեկույցում, հայտարարել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 610-ի, իսկ մահացածների թիվը՝ 54-ի:

Զեոկւյցը հրապարակավել է Հուբեյ նահանգի պաշտոնյաների կողմից հրապարակված տվյալներից հետո, որոնց համաձայն, մահացածների թիվն ավելացել է 13-ով, իսկ վարակվածներինը՝ 323-ով:

Հուբեյը նոր կորոնավիրուսի տարածման աղբյուրն է: Չինաստանի 29 նահանգներում արդեն գրանցվել են վիորուսով վարակման դեպքեր:

Բացի Չինաստանից, վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Մալայզիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում:

Կանադան նույնպես հայտարարել է, որ այդ երկրում նոր կորոնավիրուսով վարակվել է մեկ անձ:

Չինաստանում 54 միլիոն մարդ գտնվում է կարանտինի մեջ: