Չինաստանում և այլ երկրներում աճում են մտահոգությունները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Չնայած միջոցներ են ձեռնարկվել Չինաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, սակայն վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում:
Ֆրանս-Պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի նախագահը հայտարարել է, վիրուսի արագ տարածվելու պատճառով., այդ երկիրը կանգնել է լուրջ վտանգի առջև:
Չինաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայան, մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 54 մարդ, վարակվածների թիվը հասել է ավելի քան 1300-ի:
Չինաստանից բացի այս վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում:
Սքայ-նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թայլանդը, Վիետնամը, Սինգապուրը, Ճապոնիան, Հարավային Կորեան , Թայվանը, Նեթալը, Ֆրանսիան« ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Ավստրալիան և Մալայզիան այն երկրներն են, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր: Ամբողջ աշխարհում վիրուսով վարակվածների թիվը կազմել է ավելի քան 2020 մարդ: