ԱՄՆ-ում և Կանադայում Փրամփի հակաիրանական քաղաքականության դեմ ցույցեր են կայացել
ԱՄՆ-ում և Կանադայում Փրամփի հակաիրանական քաղաքականության դեմ ցույցեր են կայացել:
WPRI կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Ռոդայլանդ նահանգի կենտրոն Փրավիդենս քաղաքում տասնյակ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունների դեմ և «Ոչ Իրանի դեմ պատերազմին» կարգախոսն են վանկարկել:
Ցուցարարներն ընդգծել են, որ ոչ մի պատճառ չկա Իրանի հետ պատերազմի մեջ մտնելու համար:
Ինդիանա նահանգի Գուշեն քաղաքում ևս Թրամփի քաղաքականությունների դեմ բողոքի ցույցեր են կայացել:
Կանադայում ևս մի խումբ ցուցարարներ Տորոնտոյում համախմբվելով ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջևԱՄՆ-ից պահանջել են փոխել Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունները և վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Ցուցարարները պահանջել են վերջ դմել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և հարգել Իրանի ազգային ինքնիշխանությունը:
2018թ. մայիսին ԱՄՆ-ը կամայական և անօրինական կերպով ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալով, բազմակողմանի ճակատ է ստեղծել Իրանի դեմ ճնշումներ կիրառելու համար: