Լը Դրիան. Եվրոպան դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշմանը
(last modified Wed, 29 Jan 2020 12:53:03 GMT )
Հունվար 29, 2020 16:23 Asia/Tehran
  • Լը Դրիան. Եվրոպան դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշմանը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, դեմ են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու Վաշինգտոնի քաղաքականությանը:

Նիդերլանդների ԱԳՆ Սթեֆ Բլոկի հետ հանդիպման ժամանակ, Ժան Իվ լը Դրիանը հայտարարել է. «ԵՄ-ն և անդամ երկրները հայտարարել են համաձայնագիրը պահպանելու իրենց վճռակամությունը և Իրանի կողմից իր պարտավորությունների վերականգնման անհրաժեշտությունը»:

Նա հավելել է, որ ԵՄ-ը փորձում է Իրանի հետ բանակցել, որպեսզի Թեհրանին համոզի,  վերադառնալ համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունների կատարմանը:

Ֆրանսիայի դիվանագիտական կառույցի ղեկավարը նշել է, որ ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիմզն» ակտիվացնելու Եվրոպայի քայլի նպատակն էր ԱՄՆ-ին նախագզուշացնել, որ Եվրոպան դեմ է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը