Ռուսատսան. Իրանի հետ նոր գործարքի կարիք չկա
https://parstoday.ir/hy/news/world-i116333-Ռուսատսան._Իրանի_հետ_նոր_գործարքի_կարիք_չկա
ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայի համոզմամբ, Իրանի հետ նոր միջուկային համաձայնության կարիք չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 13:26 Asia/Tehran
  • Ռուսատսան. Իրանի հետ նոր գործարքի կարիք չկա

ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայի համոզմամբ, Իրանի հետ նոր միջուկային համաձայնության կարիք չկա:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր էջում գրել է. «ՀԳՀԾ-ն պետք է գործադրվի, քանի որ այն փաստում է Իրանի ատոմային ծրագրի խախաղ բնույթը: Դրանից հետո, լրացուցիչ արձանագրությունը, սեղմ հետաքննությունների արդյունքում, կապահովի վստահությունն առ այն, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ»:

ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ի մշտական ներկայաոցուցիչը հավելել է. «Նրանք ովքեր հավատարիմ են ՀԳՀԾ-ին, պետք է իմանան, որ դրա իրագործումից հետո, Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի ինչպես NPT անդամ երկրների միջուկային ծրագրերը»: