Պեկինը քննադատել է ԱՄՆ-ին՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i116375-Պեկինը_քննադատել_է_ԱՄՆ_ին_Չինաստանի_ներքին_գործերին_միջամտելու_համար
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հերթական անգամ նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի ներքին գործերին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հունվար 30, 2020 13:33 Asia/Tehran
  • Պեկինը քննադատել է ԱՄՆ-ին՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հերթական անգամ նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի ներքին գործերին:

Հուա Չունինգը հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասելով, որ Չինաստանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Տիբեթի ներքին գործերին, հավելել է.«Տիբեթի խնդիրը, էթնիկական, կրոնական կամ մարդու իրավունքների հարց չէ, այլ  Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը»:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել շահարկել տիբեթյան հարցը և դադարեցնել իր միջամտությունը Չինաստանի ներքին գործերին:

1959 թ.-ին Չինաստանի ինքնիշխանության դեմ տապալված ապստամբությունից հետո Դալայ-Լաման փախել է Հնդկաստան: Չինաստանը նրան վտանգավոր անջատողական է համարում և նրա հետ արտասահմանյան պաշտոնյաների ցանկացած հանդիպում, անհանգստացնում է Պեկինին: Չինաստանը Տիբեթը համարում է իր տարածքի անբաժանելի մասը: