ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. ԻԼԻՊ- ը վերականգնում է իր ուժը
https://parstoday.ir/hy/news/world-i116392-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդ._ԻԼԻՊ_ը_վերականգնում_է_իր_ուժը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերականգնման և ահաբեկչական հարձակումների կազմակերպման ջանքերի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2020 10:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. ԻԼԻՊ- ը վերականգնում է իր ուժը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերականգնման և ահաբեկչական հարձակումների կազմակերպման ջանքերի մասին:

Գարդիան օրաթերթի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում ասված է, որ անդամ երկրների տեղեկությունների համաձայն, ԻԼԻՊ-ը  փորձում է վերականգնել իր ուժը Սիրիայում և Իրաքում, նախապատրաստվում  է ազատել ԻԼԻՊ-ի գերիներին կալանավայրերից և օգտագործել տեղական անվտանգության ուժերի թույլ կողմերը:

Զեկուցում նշված է նաև օտարերկրացի ԻԼԻՊ-ականների վտանգի մասին և այն որ ԻԼԻՊ-ի 40 հազար անդամների 50 տոկոսից մինչև երկու երրորդը ողջ են:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի զեկույցի համաձայն, ԻԼԻՊ- ը կվերադառնա  մեղմ ապստամբությամբ և իր պարտությունը ժամանակավոր նահանջ է համարում: 

Հատկանշական է, որ ԱՄՆ սպանեց ԻՀՊԿ  Ղոդս ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով մեծ դերակատարություն ուներ ԻԼԻՊ-ին հաղթելու գործում: