Էրդողանը Սիրիային ռազմական հարձկակմամբ է սպառնացել
https://parstoday.ir/hy/news/world-i116427-Էրդողանը_Սիրիային_ռազմական_հարձկակմամբ_է_սպառնացել
Թուրքիայի նախագահը Սիրիային սպառնացել է ռազմական հարձակմամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 01, 2020 11:02 Asia/Tehran
  • Էրդողանը Սիրիային ռազմական հարձկակմամբ է սպառնացել

Թուրքիայի նախագահը Սիրիային սպառնացել է ռազմական հարձակմամբ:

Ուրբաթ օրը,  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է Սիրիայում կայունություն և այդ ուղղությամբ կդիմի ցանկացած քայլի, չխուսափելով նույնիսկ ռազմական ուժի կիրառումից»:

Նշելով, որ Անկարան  չի կարող անտարբեր լինել Իդլիբի և այդ երկրի այլ շրջանների իրավիճակի նկատմամբ,  Էրդողանը հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել ՝ Իդլիբի վրա հարձակումը կանխելու և Սիրիայում կայունություն հաստատելու և քաղաքական ճգնաժամին լուծում տալու վերաբերյալ: Նրա խոսքերով, Դամասկոսը և Մոսկվան սակայն, խախտել են այն: