Ալիեւն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i116494-Ալիեւն_ու_Մակրոնը_հեռախոսով_քննարկել_են_ղարաբաղյան_կարգավորումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 14:34 Asia/Tehran
  • Ալիեւն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Ինչպես հաղորդում է Turan-ը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: Նախագահ Ալիևը Ֆրանսիայի նախագահին ևս մեկ անգամ ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում։  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ։ 

 arminfo.info