Վաշինգտոնը Բելառուսին առաջարկել է Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ից նավթ գնել
https://parstoday.ir/hy/news/world-i116496-Վաշինգտոնը_Բելառուսին_առաջարկել_է_Ռուսաստանի_փոխարեն_ԱՄՆ_ից_նավթ_գնել
Մոսկվայի և Մինսկի միջև առկա կոնֆլիկտի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ապահովել Բելառուսի նավթային կարիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 14:52 Asia/Tehran
  • Վաշինգտոնը Բելառուսին առաջարկել է Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ից նավթ գնել

Մոսկվայի և Մինսկի միջև առկա կոնֆլիկտի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ապահովել Բելառուսի նավթային կարիքները:

Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան  ուղևորության շրջանակում, Մայք Պոմպեոն, շաբաթ օրը Բելառուսի  ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյի հետ Մինսկում  կայացած հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ի   էներգաարտադրողները պատրաստ են մրցակցային գներով ապահովել Բելառուսի նավթի  կարիքի 100 տոկոսը»:

Բելառուսն արդեն երկար տարիներ էժան գնով հում նավթ է գնում Ռուսաստանից  առանց ռուսական կողմին հարկեր վճարելու և  զտումից հետո զգալի շահույթով այն  մատակարարում  է այլ երկրներին:

Այն բանից հետո, երբ Ղրիմը 2014 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում կցվեց Ռուսաստանին, Բելառուսը հրաժարվեց պաշտոնապես ճանաչել այդ որոշումը, ինչը հանգեցրեց երկու երկրի հարաբերությունների մթագնմանը: