Ստրասբուրգի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի առջև
Ֆրանսիայի Ստրասբուրգի հայ համայնքի 300 ներկայցուցիչներ բողոքի ցույց են իրականացրել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների դատարանի արջև, որից հետո շարժվել են դեպի Ադրբեջանի հյուպատոսարան:
Ինչպես հայտնի էր, Ստրասբուրգի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, նախապես տեղեկանալով, որ հայ համայնքի բողոքի երթը կազմակերպվելու է տվյալ ժամին, մարտահրավեր էին նետել հայ երիտասարդներին ու սպասել նրանց հյուպատոսարանի առջև: Մինչդեռ դա ոչ միայն չի խանգարել հայ համայնքին՝ իրականացնելու իր երթը, այլև պարզ դարձավ, որ չնայած Ստրասբուրգում ադրբեջանական համայնքի՝ հայերից շատ ավելի մեծաքանակ լինելուն, հայ երիտասարդների հետ դեմ առ դեմ դուրս գալու խիզախություն դրսևորածները չէին անցնում մեկ տասնյակը: Հայ համայնքի դեմ դուրս գալու նպատակով իրենց երթը հատուկ տեղափոխած ազերիներին Ստրասբուրգի ոստիկանությունը խիստ վերահսկել է, ինչի հետևանքով վերջիններիս չի հաջողվել իրագործել կանխամտածված սադրանքները, ավելին՝ նրանք զրկվեցին նաև հաջորդ օրը մեծաքանակ երթ կազմակերպելու թույլտվությունից, որը ստացել էին մինչ այդ:
«Իրենց ընկճվածությունը բացահայտ էր, իսկ մարդիկ մոտենում մեզ համբուրում էին, հուզված էին: Ակցիան համարում ենք լիովին հաջողված»,- «Արևելքի» հետ զրույցում նշեց ցույցի կազմակերպիցչներից Համլետ Հովսեփյանը:
Հայերի կազմակերպած երթին միացել են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Հայ երիտասարդները հարցազրույց են տվել ֆրանսիական հեռուստաալիքներին, որում անդրադարձել են Արցախի և Նախիջևանի պատմությանը, նաև նշել. ՝ «Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե Ադրբեջանը մեզ մարտահրավեր է նետում՝ ընդունում ենք»:
Ակցիայի կազմակերպիչները առանձնահատուկ կերպով նշել են նաև Թալիշի ոճրագործություններն ու եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի դեպքի մասին, ասելով «Այսքանից հետո ինչպե՞ս են մի շարք կաշառված եւրոպացի պատգամավորներ նշում, թե Արցախը պիտի կցվի Ադրբեջանին: Շնորհակալություն, բայց մեզ նոր ցեղասպանություն պետք չէ»:
Նշենք, որ Ստրասբուրգի հայ համայնքը նաև դրամահավաք է կազմակերպել, որից գոյացած գումարը կուղղվի որոշ զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալուն:
arevelk.am
10/4/2016