Սենատը անտեսել է Թրամփի կողմից լիազորությունների չարաշահումը. Թրամփն արդարացվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդարացվել է իշխանությունը չարաշահելու մեղադրանքոի գործով, քանի որ սենատորներն անտեսել են նրա դեմ ուղղված մեղադրանքները:
ԱՄՆ-ի 45-րդ նագահաի իմպիչմենտի հարցով 12-րդ օրվա լսումները մեկներկել են տեղական ժամանակով 16:00-ին՝ Սենատում:
Վերջնական քվեարկության է դրվել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կամ այդ բանաձևը մերժելու հարցը:
52 սենատոր դեմ է քվեարկել Թրամփի իմպիչմենտին: Կողմ է քվեարկել 47 դեմոկրատական և մեկ հանրապետական սենատոր:
Թրամփը կպաշտոնազրկվեր, եթե սենատորների երկու երրորդը՝ կամ 67 հոգի, կողմ քվեարկեին բանաձևին:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սենատում 100 տեղերից 53-ը պատկանում են հանրապետականներին, այս քվեարկության արդյունքերն այնքան էլ անսպասելի չեն:
Իմպիչմենտի գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ բացահայտվեց որ Թրամփը նպատակ է ունեցել Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ 2020թ նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործով հետաքննությունն արագացնելու նպատակով: