Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Լատինական Ամերիկայի տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i116678-Ռուսաստանի_արտգործնախարարը_քննադատել_է_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_Լատինական_Ամերիկայի_տարածաշրջանում
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լատինական Ամերիկայի տարածաշրջանում իրավիճակը փոխելու և կառավարություններին տապալելու քաղաքականություն է վարում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 06, 2020 14:16 Asia/Tehran
  • Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել  է ԱՄՆ-ի քաղաքականությունը Լատինական Ամերիկայի տարածաշրջանում

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լատինական Ամերիկայի տարածաշրջանում իրավիճակը փոխելու և կառավարություններին տապալելու քաղաքականություն է վարում:

Լատինական Ամերիկայի տարածաշրջան կատարած այցի շրջանակում, Սերգեյ Լավրովն Կուբայում «Փրանսա Լատինա» լրատվական գործակալությանy տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները «Մոնրոյի հայեցակարգ»-ով փորձում է արդարացնել Լատինական Ամերիկայի տարածաշրջանի կարգավիճակը փոխելու և ընդդիմության կառավարություններին, այդ թվում ՝ Կուբան, Վենեսուելան և Նիկարագուան տապալելու համար:

Մոնրոյի հայեցակարգը դեմ է գաղութաատիրության կամ եվրոպական տերությունների միջամտությանն Ամերիկա այրցամաքի նորանկախ երկրներում:

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Կուբայի տնտեսությունը ոչնչացնելու իր ջանքերում Վաշինգտոնը միտումնավոր թիրախավորել է մարդու իրավունքները և միջազգային իրավունքի սկզբունքները, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը: 

Լավրովի խոսքով՝ պատժամիջոցները հիմնականում վնասում են Կուբայի հասարակ քաղաքացիներին: