Ռուսաստանն ու Թուրքմենստանը կհամագործակցեն Կասպից ծովի նավթագազային հանքավայրերի շահագործման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i116689-Ռուսաստանն_ու_Թուրքմենստանը_կհամագործակցեն_Կասպից_ծովի_նավթագազային_հանքավայրերի_շահագործման_հարցում
Թուրքմենստանի նախագահը և Ռուսաստանի «Լուկօյլ» նավթային ընկերության ղեկավարը քննարկել են Կասպից ծովի Թուրքմենստանի ափամերձ շրջանների նավթի և գազի հանքավայրերի շահագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 05:14 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Թուրքմենստանը կհամագործակցեն Կասպից ծովի նավթագազային հանքավայրերի շահագործման հարցում

Թուրքմենստանի նախագահը և Ռուսաստանի «Լուկօյլ» նավթային ընկերության ղեկավարը քննարկել են Կասպից ծովի Թուրքմենստանի ափամերձ շրջանների նավթի և գազի հանքավայրերի շահագործումը:

Լուկօյլ ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովը Աշխաբադում հանդիպել է Թուրքմենսատնի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Ալեքպերովը հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքմենստանում ստեղծվել են բարենպաստ ներդրումային պայմաններ և համապատասխան օրենսդրական դաշտ, ինչի արդյունքում, նավթի ու գազի արդյունահանման ոլորտում խոշոր ներդրումներ են իրականացվել: Այդ իսկ պատճառով, Լուկօյլ ընկերությունը նույնպես հետաքրքրված է նավթային նախագծերում ներդրումների իրականացմամբ»:

Նա հավելել է, որ ընկերությունը նպատակ ունի ռազմավարական նախագծեր իրականացնել Թուրքմենստանում:

Թուրքմանսետանի նախագահը  ռուսական ընկերություններին կոչ է արել առավել լայն համագործակցություն ծավալել «Թուրքմեն նավթ» և «Թուրքմեն գազ» ընկերությունների հետ: