ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԱՆՈՂՆԵՐԻՆ
RIA Novosti-ի փոխանցմամբ Չինաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 294 մարդու, որոնք այս օրերին խարդախություններ են արել՝ հարստանալու նպատակով: Խարդախները խաբեությամբ փողեր են շորթել, իբրև պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ :
«Այս պահի դրությամբ հասարակական անվտանգության մարմիններն ամբողջ երկրում հայտնաբերել և բացահայտել են խարդախության 1116 գործ, ձերբակալված է 294 մարդ, հաջողվել է ավելի քան 6,6 միլիոն յուան բռնագանձել հափշտակված միջոցներից»,- ասված է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել խարդախության երեք հիմնական սխեմա: Ամենից հաճախ հանցագործներին հաջողվել է հարստանալ պաշտպանադիմակների դեֆիցիտի հաշվին: Նրանք հայտարարություն են արել, թե կարող են դիմակներ վաճառել կամ էլ պահեստում ունեն անհրաժեշտ ապրանքներ, սակայն վճարն ստանալուց հետո խաբեբաները կա՛մ պարզապես արգելափակել են գնորդների համարներն ու սոցցանցերը, կա՛մ էլ պատճառներ են գտել հրաժարվելու ապրանքի առաքումից:
https://hraparak.am/post/b6fad09a43214e83d67bd72e02efed68