Կորոնովիրուսից մահացածների թիվը գերազանցել է հազարը
https://parstoday.ir/hy/news/world-i116863-Կորոնովիրուսից_մահացածների_թիվը_գերազանցել_է_հազարը
Երեքշաբթի առավոտյան, Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ ևս 103 գրանցված մահվան դեպքով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն անցել է հազար հոգու սահմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 04:18 Asia/Tehran
  • Կորոնովիրուսից մահացածների թիվը գերազանցել է հազարը

Երեքշաբթի առավոտյան, Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ ևս 103 գրանցված մահվան դեպքով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն անցել է հազար հոգու սահմանը:

 Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 908 հոգի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մինչ այժմ աշխարհում ավելի քան 40,000 մարդ վակավել է կորոնավիրուսով, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում, իսկ այլ երկրներում վարակվածների թվը կազմում է 319 մարդ:

Մինչ այժմ Չինաստանից դուրս միայն մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից:

Վիրուսի բռնկումը սկսվեց անցած տարվա դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Վուհան քաղաքում: