ԱՄՆ-ի 5 քաղաքացիներ ձերբակալվել են Չինաստանին իրանական նավթ վաճառելու մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/world-i116921-ԱՄՆ_ի_5_քաղաքացիներ_ձերբակալվել_են_Չինաստանին_իրանական_նավթ_վաճառելու_մեղադրանքով
ԱՄՆ-ում ձերբակալվել են 5 քաղաքացիներ, որոնք մեղադրվում են իրանական նավթը Չինաստանին վաճառելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 08:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 5 քաղաքացիներ ձերբակալվել են Չինաստանին իրանական նավթ վաճառելու  մեղադրանքով

ԱՄՆ-ում ձերբակալվել են 5 քաղաքացիներ, որոնք մեղադրվում են իրանական նավթը Չինաստանին վաճառելու մեջ:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է. «Տեխասի չորս և Նյու Յորքի մեկ բնակիչ, ձերբակալվել են՝ Իրանի նավթի ոլորտի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով»:

Նախարարությունը հայտարարել է, որ վերոնշյալ անձինք, 2019թ հուլիսից 2020թ փետրվարն ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում և մի շարք այլ շրջաններում, Իրանից նավթ են գնել և այն տեղափոխել Չինաստանի նավթավերամշակաման գործարան:

Հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալվածներին սպասվում է մինչև 25 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 միլիոն 250 հազար դոլարի չափով: