Ադրբեջանը հավատարիմ է բանակցություններին․ Ալիեւ
https://parstoday.ir/hy/news/world-i117081-Ադրբեջանը_հավատարիմ_է_բանակցություններին_Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններին։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 16, 2020 05:04 Asia/Tehran
  • Ադրբեջանը հավատարիմ է բանակցություններին․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններին։

Այս մասին նա ասաց Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում են արդյոք կողմերը դիմել ՄԱԿ Միջազգային դատարան, Ալիեւը նշեց․ «Մենք չենք կորցնում հույսը, որ կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանի նոր մոտեցման արդյունքում բանակցությունները լիովին տապալվեն, գուցե մենք դիտարկենք նաեւ այդ տարբերակը»։

News.am