Ճապոնացիների 71 տոկոսը դեմ է Թրամփի վերընտրվելուն
https://parstoday.ir/hy/news/world-i117150-Ճապոնացիների_71_տոկոսը_դեմ_է_Թրամփի_վերընտրվելուն
Ճապոնիայի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ճապոնացիների 71.4 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի վերընտրվելը բացասաբար կանդրադառնա Ճապոնիայի իրավիճակի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2020 16:12 Asia/Tehran
  • Ճապոնացիների 71 տոկոսը դեմ է Թրամփի վերընտրվելուն

Ճապոնիայի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ճապոնացիների 71.4 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի վերընտրվելը բացասաբար կանդրադառնա Ճապոնիայի իրավիճակի վրա:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ճապոնիայի Կիոդո լրատվական գործակալության կողմից անցկացված սոցհարցման արդյունքերի համաձայն՝ հարցվածների 16.7 տոկոսն ակնկալում է, որ նախագահի պաշտոնում Թրամփի վերընտրվելը, դրական ազդեցություն կունենա:

Նույն սոցհարցման արդյունքներով՝ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի կառավարության վարկանիշն այս տարվա հունվար ամսի համեմատ, 8.3 տոկոս նվազել է, ահսնելով 41 տոկոսի: Սա Ճապոնիայի կառավարության վարկանիշի  ամենամեծ անկումն է վերջին երկու տարիների ընթացքում: