Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
https://parstoday.ir/hy/news/world-i117163-Ճապոնիայի_ավտոկոնցեռնները_վերսկսում_են_արտադրությունը_Չինաստանի_գործարաններում
Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Փետրվար 17, 2020 14:58 Asia/Tehran
  • Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում ձեռնարկությունները վերագործարկել է Toyota Motor ընկերությունը: Արտադրողն ավելի վաղ պլանավորում էր ՉԺՀ-ում իր գործարանների աշխատանքը վերսկսել փետրվարի հենց սկզբին՝ լուսնային Ամանորի առիթով հանգստյան օրերից հետո, այնուհետեւ հետաձգել էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն Չինաստանում իրադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով չէր բարելավվել, եւ ժամկետները հետաձգվել էին:

Ճապոնիայի մյուս կոնցեռնը՝ Mazda-ն, փետրվարի 17-ին նույնպես գործարկել է գործարանը Նանկին քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

1in.am