Վաշինգտոնը սպառնացել է Հարավային Կորեային
https://parstoday.ir/hy/news/world-i117271-Վաշինգտոնը_սպառնացել_է_Հարավային_Կորեային
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ծախսերի ապահովման կապակցությամբ, Վաշինգտոնն առաջին անգամ բացահայտորեն սպառնացել է պաշտոնական Սեուլին:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Փետրվար 20, 2020 13:11 Asia/Tehran
  • Վաշինգտոնը սպառնացել է Հարավային Կորեային

Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ծախսերի ապահովման կապակցությամբ, Վաշինգտոնն առաջին անգամ բացահայտորեն սպառնացել է պաշտոնական Սեուլին:

ԱՄՆ-ն բացահայտորեն սպառնացել է իր դաշնակից Հարավային Կորեային, որ ԱՄՆ-ի զորայինների տեղակայման դիմաց վճարվող գումարի չավելացնելու դեպքում, Վաշինգտոնը կվերանայի Հարավային Կորեայի ծառայողական ուժերի հետ համագործակցելու հարցը: 

Հարավային Կորեայի շուրջ 9 հազար զորայիններ ծառայում են ամերիկյան ռազմաբազաներում, և ԱՄՆ-ի այս պահանջի չիրականացման դեպքում կզրկվեն աշխատանքից:

Անցած ամիսների ընթացքում երկու երկրների պաշտոնատարները այս խնդրի լուծման համար բազմիցս խոսել են, սակայն ամեն անգամ բանակցություններն անօգուտ են եղել: