ԻԼԻՊ-ը Եվրոպայի դեմ լիարժեք հարձակում իրականացնելու նախագիծ ունի
https://parstoday.ir/hy/news/world-i1174-ԻԼԻՊ_ը_Եվրոպայի_դեմ_լիարժեք_հարձակում_իրականացնելու_նախագիծ_ունի
ԵՄ-ի ոստիկանության գործակալություն՝ Յուրոփոլի տնօրենը հավակնեց, թե ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Փարիզի կոտորածներից հետո մտադիր է համաշխարհային մասշտաբով հարձակումներ է իրագործել ու հատկապես կենտրոնացել է Եվրոպայի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 04:38 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը Եվրոպայի դեմ լիարժեք հարձակում իրականացնելու նախագիծ ունի

ԵՄ-ի ոստիկանության գործակալություն՝ Յուրոփոլի տնօրենը հավակնեց, թե ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Փարիզի կոտորածներից հետո մտադիր է համաշխարհային մասշտաբով հարձակումներ է իրագործել ու հատկապես կենտրոնացել է Եվրոպայի վրա:

Ռոբ Վայնրայթը մամլո ասուլիսի ժամանակ, ասաց. «ԻԼԻՊ-ը ռազմական նոր կարողություն է ձեռք բերել և մտադիր է համաշխարհային մասշտաբով ու հատկապես Եվրոպայի վրա կենտրոնանալով լիարժեք հարձակումների արշավ սանձազերծել»:

«ԻԼԻՊ-ը Եվրոպայում առավել հարձակումներ իրականացնելու կարողություն ու ցանկություն ունի և իհարկե տեղական իշխանությունները փորձում են կանխել նման հարձակումները»,-ասել է նա:

Վայնրայթն այս արտահայտությունները կատարել է Հաագայում Յուրոփոլի հակաահաբեկչական նոր կենտրոնի շահագործման հանդիսության ժամանակ:

ԻԼԻՊ-ը նոյեմբերի 13-ին արյունալի հարձակումներ իրականացրեց Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզում, որի հետևանքով զոհվեցին 130 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:

ԻԼԻՊ-ը կիրակի օրը հրապարակել է մի տեսագրություն, որտեղ հարձակմամբ է սպառնացել կոալիցիայի անդամ երկրներին, այդ թվում Անգլիային:

Ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ձևավորվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով և նույն տարվա սեպտեմբերից սկսած հարձակումներ է իրականացրել նաև Սիրիայում:

Յուրոփոլն ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումների նոր մեթոդների մասին զեկույց ներկայացնելով հայտարարել է. «ԻԼԻՊ-ը ստեղծել է «Արտասահմանյան գործողությունների հրամանատարություն», որը միջազգային մասշտաբով հարձակումներ իրականացնելու նպատակով ուժեր է վարժեցնում»:

Այս զեկույցը մերժել է եվրոպական երկրներ ապաստանած գլխավորապես սիրիացի փախստականների շարքերում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը և ընդգծել է. «Որևէ ապացույց չկա այն մասին, որ ահաբեկիչները կանոնավոր կերպով չարաշահում են դեպի Եվրոպա փախստականների ալիքը»: