Ֆրանսիան կոչ է անում շարունակել ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i117474-Ֆրանսիան_կոչ_է_անում_շարունակել_ՀԳՀԾ_ի_պահպանմանն_ուղղված_քայլերը
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը կշարունակի միջուկային գործարքը փրկելուն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 12:30 Asia/Tehran
  • Ֆրանսիան  կոչ է անում շարունակել  ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված քայլերը

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը կշարունակի միջուկային գործարքը փրկելուն ուղղված ջանքերը:

Միջուկային զինաթափման կոնֆերանսի ժամանակ ունեցած ելությում, անդրադառնալով  պաշտպանական և զսպիչ ռազմավարության վերաբերյալ Էմանուել Մակրոնի վերջերս արած հայտարարություններին, Ժան Իվ Լը Դրիանն ասել է. «Մի քանի շաբաթ է մնացել միջուկային զենքի չտարածման պայմանագրի համաժողովին: Փարիզը պաշտպանում է նախագահի տեսակետները, այդ թվում ՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին հավատարիմ մնալու, Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստկ ​​ծրագրերի ամբողջական վերացման և ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված ջանքերի շարունակման վերաբերյալ»:

Փետրվարի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը կրճատել է իր միջուկային զինանոցը և հիմա ունի 300-ից ավելի քիչ մարտագլխիկ: Նա եվրոպական երկրներին հորդորել էր մշակել սպառազինությունների վերահսկման միջազգային ծրագիր: