Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին՝ միջուկային համաձայնագիրը խախտելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i117475-Լավրովը_քննադատել_է_ԱՄՆ_ին_միջուկային_համաձայնագիրը_խախտելու_համար
ՌԴ ԱԳ նախարարն վերստին քննադատել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային համաձայնագիրը խախտելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 12:33 Asia/Tehran
  • Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին՝ միջուկային համաձայնագիրը խախտելու համար

ՌԴ ԱԳ նախարարն վերստին քննադատել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային համաձայնագիրը խախտելու համար։

Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Սերգեյ Լավրովն ասել է․«ԱՄՆ-ն սպառազինական մրցավազք սկսելով, խոչընդոտում  է միջուկային զենքերի չտարածմանն ուղղված ջանքերին»։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է․-«ԱՄՆ-ն խափանելով Իրանի միջուկային համաձայնագիրը,  սրել է տարածաշրջանում տիրող լարվածությունը։ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը դիվանագիտության հաջող օրինակ էր, սակայն Միացյալ Նահանգները խափանեց գործարքը, իսկ  Եվրոպան էլ չկարողացավ պաշտպանել այն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2018 թ, մայիսի 8-ին միակողմանիորեն հայտարարեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին։

Եվրոպական երկրները ևս ոչ մի արդյունավետ ու բավարար քայլ չեն արել ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների շրջանակում Իրանի շահերը պաշտպանելու համար։