ԵՄ-ը ընդգծում է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i117496-ԵՄ_ը_ընդգծում_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
«Մենք բոլորս հավաքական պարտականություն ունենք պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 05:31 Asia/Tehran
  • ԵՄ-ը ընդգծում է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

«Մենք բոլորս հավաքական պարտականություն ունենք պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը:

Երեքշաբթի օրը, Հելգա Շմիդտը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ գտնվում է Վիեննայում և նախապատրաստվում է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 2020թ. առաջին նիստին:

Նա նշել է, որ հանդիպման նպատակը համաձայնագրի գործադրման նկատմամբ վերահսկողությունը շարունակելն է:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա այսօր՝ Իրանի փոխնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով, 4+1 խմբի անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ, և Հելգա Շմիդտի նախագահությամբ:

Իրանի ԱԳՆ  խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ  այսօրվա հանդիպումը «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հերթական  նիստն է, որը տեղի է ունենալու փոխնախարարների և քաղաքական ղեկավարների մակարդակով»:

Մուսավին ընդգծել է, որ այս նիստը որևէ առնչություն չունի վեճերի լուծման մեխանիզմի հետ և հանդիսանում է համատեղ հանձնաժողովի հերթական նիստ, որը անցա է կացվում ամեն երեք ամիսը մեկ անգամ: