«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև մեր խնդիրն է». Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i117519-Լեռնային_Ղարաբաղի_հակամարտությունը_նաև_մեր_խնդիրն_է_._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 11:17 Asia/Tehran
  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև մեր խնդիրն է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին:

«Լեռնային Ղարաբացի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս:

Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:

1in.am