Հնդկաստանում կայացել է աշխարհի ամենամեծ Շահնամեի շնորհանդեսը
Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում կայացել է 32 կիլոգրամ կշռող աշխարհի ամենամեծ Շահնամեի շնորհանդեսը, որի գրառումն ու պատկերազարդումը տևել է վեց տարի: Շահնամեն իրանցի մեծ բանաստեղծ Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի գլուխգործոցն է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, աշխարհի ամենամեծ Շահնամեի բոլոր բաղադրիչները, ներառյալ թուղթը, կազմը և նույնիսկ գրքի տուփը պատրաստվել են փղոսկրից՝ հնդիկ և իրանցի արվեստագետների ձեռքով:
Գիրքն առանց տուփի կշռում է 32 կգ. և 90 սմ. երկարությամբ և 50 սմ. լայնքով: Տուփի հետ միասին այն կշռում է 50կգ.:
Ավելի քան 50 հազար բեյթ պարունակող Ֆիրդուսիի Շահնեման իրանական ազգային պատմությունների և Իրանի հնագույն թագավորների ու մեծ հերոսների պատմության պատմության հավաքածու է և ընդգրկում է նրանց սխրանքներն ու հաղթանակները: