Չինաստանը քննադատել է լրագրողների նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/world-i117621-Չինաստանը_քննադատել_է_լրագրողների_նկատմամբ_ԱՄՆ_ի_սպառնալիքները
Չինաստանի ԱԳՆ միջազգային հացերի բյուրոյի ղեկավարը մտահոգություն է հայտնել չինացի լրագրողների դեմ ԱՄՆ-ի պաշտոնյաների սպառնալիքների կապակցությամբ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Փետրվար 28, 2020 15:17 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է լրագրողների նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները

Չինաստանի ԱԳՆ միջազգային հացերի բյուրոյի ղեկավարը մտահոգություն է հայտնել չինացի լրագրողների դեմ ԱՄՆ-ի պաշտոնյաների սպառնալիքների կապակցությամբ:

Պեկինում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, Հուա Չուն Ինգը  բողոքի նոտա է ներկայացրել նրան և հավելել. «Wall Street Journal- ը Չինաստանի դեմ նյութեր հրապարակելով, խտրական մոտեցում է ցուցաբերել»:

Նա ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարը վերջին օրերին քննադատել է Չինաստանին՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Լրատվամիջոցների ոլորտում Չինաստանի  և ԱՄՆ-ի դիմակայությունը սրվեց այն բանից հետո, երբ Wall Street Journal- ը  Չինաստանում կորանավիրուսի բռնկումից հետո քննադատեց այդ երկրին:

Այնուհետև Չինաստանը չեղյալ հայտարարեց այդ օրաթերթի երեք լրագրողների՝ երկու ամերիկացի և մեկ ավստրալացու աշխատանքի արտոնությունները  և նրանց արտաքսեց Պեկինից: