Չինաստանն ընդգծել է Իրանի հարցում ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալության անհրաժեշտությունը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժաու Լիջյանը, ԱՄՆ-ին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրին՝ պահպանելով արդարության և անկողմնակալության սկզբունքները։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը, պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի մասին հարցին, Ժաու Լիջյանն ասել է․«ՄԱԳԱՏԷ-ն պետք է փորձի արժանավայել կերպով տնօրինել Իրանի միջուկային հարցը և աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված դիվանագիտական ջանքերին»։
Լիջյանն ընդգծել է․-«ՀԳՀԾ-ն ստորագրող երկրները պետք է հետևեն միջուկային համաձայնագրում նշված քայլ առ քայլ կողմնորոշմանը և քայլեր անեն ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի շրջանակում համաձայնագրի կատարյալ ու արդյունավետ իրագործման ուղղությամբ»։
Ընդգծելով,որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը համարվում են Իրանի միջուկային ծրագրում առաջացած ճգնժամի հիմնական պատճառները,Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․-«ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իր սխալ մոտեցումներից և ենթահող ստեղծի բանակցության համար»։