ՆԱՏՕ-ն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
https://parstoday.ir/hy/news/world-i117842-ՆԱՏՕ_ն_կարծում_է_որ_ղարաբաղյան_հակամարտությունը_ռազմական_լուծում_չունի
ՆԱՏՕ-ն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցիչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 08:46 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

ՆԱՏՕ-ն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցիչին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կոչ է անում հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ լուծման հասնելու համար: «Չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհանգստություն է առաջացնում: Ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:

«Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում շարունակել բանակցությունների միջոցով լուծում գտնել եւ խուսափել ցանկացած նոր էսկալացիայից», - ասել են ՆԱՏՕ-ում:

news.am