Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված հարյուրավոր հանցագործներ են ձերբակալվել
Մարտ 05, 2020 12:25 Asia/Tehran
Չինաստանի գերագույն դատախազությունը տեղեկացրել է, որ միք անի հարյուր մարդ է ձերբակալվել կորոնավիրուսի տարածման հետ կապված օրինախախտումներ թույլ տալու պատճառով։
Անդրադառնալով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված 114 հանցագործների ձերբակալությանը, Չինաստանի գերագույն դատախազությունը հայտնել է, որ այդ անձինք երկրի քաղաքացիների համար բազում խնդիրներ ու մտահոգություններ են առաջացրել։
Չինաստանում ձերբակալված անձանց դեմ ուղղված մեղադրանքներն են՝ բժշկական սարքավորումներ չվաճառելը, կեղծ բժշկական սարքավորումների առքուվաճառքը, բժշկական սարքավորումների բարձր գներով վաճառելը, և կորոնավիրուսի տարածման մասին կեղծ լուրեր տարածելը։
Պիտակ