Կորոնավիրուսը փակել է ՄԱԿ-ի դռները
https://parstoday.ir/hy/news/world-i118108-Կորոնավիրուսը_փակել_է_ՄԱԿ_ի_դռները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով, Վաշինգտոնում այս կառույցի դռները փակ կլինեն հանրության առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2020 14:46 Asia/Tehran
  •   Կորոնավիրուսը փակել է ՄԱԿ-ի դռները

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով, Վաշինգտոնում այս կառույցի դռները փակ կլինեն հանրության առջև:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, կառույցը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես  կրճատել կազմակերպության աշխատակիցների թիվը: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշի  խոսնակ  Ստեֆան Դուժարիկն» ասել է.«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է հայտարարել, աշխատակիցների առողջությունը չափազանց կարևոր  է: ՄԱԿ-ը շարունակելու է հետևել իրավիճակին և ըստ այդմ, ձեռնարկել համապատասխան քայլեր»:

Նա հավելել է.«Մինչ այժմ ՄԱԿ-ի աշխատակիցներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»: