Կուբա.«ԱՄՆ-ն մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է»
(last modified Thu, 12 Mar 2020 09:06:36 GMT )
Մարտ 12, 2020 12:36 Asia/Tehran
  • Կուբա.«ԱՄՆ-ն մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է»

Դատապարտելով ԱՄՆ-ի դպետքարտուղարի կողմից առաջադրված նոր մեղադրանքները, Կուբայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է:

«Պրենսա Լատինա» գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրա արած թվիթերյան գրառման մեջ, Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգերսը անհիմն է համարել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցը, որտեղ Չինաստանը, Վենեսուելլան, Նիկարագուան և Կուբան մեղադրվել են մարդու իրավունքների խախտման մեջ:

Բրունո Ռոդրիգերսը շեշտել է, որ այս հաղորդումները քաղաքական նպատակներով ներկայացվում են այն պետությունների դեմ, որոնք չեն ենթարկվում ԱՄԱՆ-ի կամքին ու պաշտպանում են իրենց ժողովրդին:

Բրունո Ռոդրիգերսի գրառման մեջ ասված է.«ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Կուբայում մարդկային իրավունքների իրագործմամբ: ԱՄՆ-ն ձգտում է իր շահերին չընդդիմացող կառավարություն հաստատելու համար, կործանել այս երկրի 11 մլն քաղաքացիների կյանքը»:

Կուբայի ԱԳ նախարարը նույնպես հիշեցրել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Կուբան հավատարիմ է բոլորի համար բարձրացնելու մարդու իրավունքների պահպանման մակարդակը: