ԱՄՆ-ն միջամտում է Լիբանանի ներքին գործերին
Բեյրութում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը, միջամտողական հայտարարություն անելով, Լիբանանի կառավարությունից պահանջել է հեռու մնալ Հեզբոլլահից։ Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Ուրբաթ օրը Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ հանդիպման ժամանակ, բացահայտ միջամտություն կատարելով այդ երկրի ներքին գործերին, Բեյրութում ԱՄՆ նորանշանակ դեսպան Դորոթի Շեան հայտարարել է․-«ԱՄՆ կառավարությունը դժգոհ է Լիբանանի ֆինանսական և տնտեսական ճգնաժամին դիմակայելու կառավարության գործեղանակից և կոռուպցիայի դեմ պայքարի ձգձգումից»։
ԱՄՆ դեսպանը Լիբանանի վարչապետին ասել է․ «Լիբանանի տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցում ԱՄՆ-ի օգնությունը պայմանավորված է Հեզբոլլահից այդ երկրի կառավարության հեռու մնալու հանգամանքով»։