Թուրքմենստանում գիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցը
Ըստ Թուրքմենստանի նախագահի՝ վիրուսի դեմ պայքարի գաղտնիքը հարմալ տեսակի բույսն է, որի ծուխը չեզոքացնում է վարակները։
Մինչ ամբողջ աշխարհի լաբորատորիաներում օր ու գիշեր աշխատում են՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գտնելու համար, պարզվում է՝ Թուրքմենստանում այն վաղուց գիտեն։ «Sputnik Մերձավոր Արևելք» Telegram -ի ալիքում տարածված հաղորդագրության համաձայն՝ Թուրքմենստանի նախագահը պայքարի այդ միջոցի մասին պատմել է իր «Թուրքմենստանի դեղաբույսերը» գրքում։
«Մեր խմաստուն նախնիները միշտ հետևել են ավանդույթներին. նրանք տանը հարմալ (վայրի սատապ, սպանդ) տեսակի բույս էին ծխեցնում կարևոր իրադարձություններից առաջ, լիներ դա նոր բնակարան տեղափոխվելիս, թե ամուսնանալիս։ Նրանք այդպես էին վարվում նաև տարվա մեջ որոշակի ժամանակահատվածում, երբ տարածվում էին տարբեր վարակիչ հիվանդություններ»,- կառավարության նիստի ժամանակ պատմել է Բերդիմուհամեդովը։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152 909-ի
Նշենք, որ մինչ օրս Թուրքմենստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։
armeniasputnik.am