Չինաստանը քայլեր է ձեռնարկում՝ կորոնավիրուսի տնտեսական վնասները փոխհատուցելու ուղղությամբ
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով առաջացած տնտեսական դեֆիցիտը լրացնելու նպատակով, Չինաստանը 78 միլիարդ դոլար է սրսկել բանկային համակարգ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Չինաստանի Կենտրոնական բանկի հաղորդմամբ, այս որոշումը կայացվել է տնտեսական խնդիրները մեղմելու և երկրի բանկային համակարգին օգնելու համար:
Ավելի վաղ կանխատեսվել էր, որ Չինաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է կրճատել տոկոսադրույքները, սակայն որոշվեց փող սրսկելով ուժեղացնել բանկային համակարգը, որպեսզի բանկերը կարողանան հաճախորդներին վարկ տրամադրել և ավելացնել ապրանքների սպառման ծավալները:
Որոշ հաղորդումների համաձայն, Չինաստանի բանկային համակարգը և տնտեսությունը 1976թ. մշակութային հեղափոխությունից հեո առաջին անգամ են բախվում նման խնդրի հետ: