Ռուսաստանը ծրագրել է պայքարել Սիրիայի Իդլիբում գտնվող ահաբեկիչների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i118338-Ռուսաստանը_ծրագրել_է_պայքարել_Սիրիայի_Իդլիբում_գտնվող_ահաբեկիչների_դեմ
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվան ծրագրել է դիմակայել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկիչներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2020 15:27 Asia/Tehran
  • Ռուսաստանը ծրագրել է պայքարել Սիրիայի Իդլիբում գտնվող ահաբեկիչների դեմ

ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվան ծրագրել է դիմակայել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկիչներին։

«Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարությունն այսօր  Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, «Բռնության և ահաբեկչության  հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն գործած հանցանքի  համար։ Զինված գործողություններ իրականացնելու դեպքում ահաբեկիչների ոչնչացման  կամ նրանց քրեական դատավարության մասին օրենք կա»։

Հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳ նախարարությունն ընդգծել է․ «Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում  գտնվող ահաբեկչական խմբավորումները, այդ թվում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը  կամ նույն «ալ-Նուսրա ճակատ»-ը շարունակում է զինված հարձակումներ իրականացնել՝  թիրախավորելով Սիրիայի զինված ուժերին»։

Այն դեպքում երբ սիրիական բանակը ահաբեկչական խմբավորումներից երկիրը մաքրագործելու շեմին է գտնվում, Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի զինուժը և ԱՄՆ-ն իրենց ներկայությունը շարունակելով փորձում են կանխել  Դամասկոսի շարունակական հաջողությունները ահաբեկչության դեմ պայքարում: